2022
DOI: 10.25259/jsstd_7_2022
|View full text |Cite
|
Sign up to set email alerts
|

Basal cell carcinoma: Epidemiology

Abstract: Basal cell carcinoma is the most common skin cancer in white skinned individuals with a rising incidence observed worldwide. The underlying etiopathogenesis is complex and involves an interplay between ultraviolet radiation, phenotype, and genotype. This review discusses the incidence and the phenotypical and environmental risk factors associated with basal cell carcinoma.

Help me understand this report

Search citation statements

Order By: Relevance

Paper Sections

Select...

Citation Types

0
0
0
2

Year Published

2023
2023
2023
2023

Publication Types

Select...
1

Relationship

0
1

Authors

Journals

citations
Cited by 1 publication
(2 citation statements)
references
References 53 publications
0
0
0
2
Order By: Relevance
“…գունակային բազալբջջային քաղցկեղ‚ ոչ գունակային բազալբջջային քաղցկեղ‚ գունակային բազալբջջային քաղցկեղի դերմատոսկոպիա‚ ոչ գունակային բազալբջջային քաղցկեղի դերմատոսկոպիա Բնորոշումը Բազալբջջային քաղցկեղը (ԲԲՔ) դանդաղորեն աճող մաշկի էպիթելային չարորակ նորագոյացություն է‚ որն առաջին անգամ նկարագրել է Ա. Ջեյքոբը 1824-ին [7]։ Շուրջ 1 դար անց` 1903-ին, Ե.Կրոմպեխերը եկել է այն եզրահանգման, որ ԲԲՔ-ն ծագում է վերնամաշկի հիմքային բջիջներից [8]։ Ներկայումս ընդունվում է‚ որ ԲԲՔ-ն սկզբնավորվում է մազային ֆոլիկուլների և վերնամաշկի միջֆոլիկուլային ցողունային պլյուրիպոտենտ կերատինոցիտներից [5,11]։ Այն կլինիկորեն նախընթաց որևէ ախտաբանությամբ չի դրսևորվում և հանդես է գալիս տարբեր կլինիկական-ախտահյուսվածաբանական ենթատիպերով (մակերե-սային‚ հանգուցային‚ ներսփռական‚ սկլերոդերմանման ենթատեսակ-ներ‚ Պինկուսի ֆիբրոէպիթելիոմա‚ բազոսկվամոզ կարցինոմա)‚ որոնցից ամենից հաճախ հանդիպում են հանգուցային‚ մակերեսային և ներսփռական ենթատիպերը [11]։ ԲԲՔ-ի պատճառագիտության և ախտածագման մեխանիզմներում վճռորոշ դեր ունեն հավելուրդային ԱՄՃ-ները‚ մաշկի ֆենոտիպը (ԱՄՃ-ի նկատմամբ զգայուն) և գենոտիպը (սոմատիկ մուտացիաները)։ Հաճախ ԲԲՔ-ն տեղակայվում է գլխի և վզի (արևի ճառագայթների անմիջական ազդեցությանը ենթակա հատվածներ)‚ ավելի հազ-վադեպ` իրանի և վերջույթների (արևի ճառագայթների անմիջական ազդեցությանը ոչ ենթակա հատվածներ) շրջանում [12]։ Համաճարակաբանությունը ԲԲՔ-ն հասարակական առողջապահության աճող հիմնախնդիր է‚ որը պայմանավորված է ամբողջ աշխարհում հատկապես երիտասարդ տարիքում և հատկապես կանանց շրջանում հիվանդացության աննախադեպ աճով (տարեկան շուրջ 5%-ով)‚ սինքրոն ԲԲՔ-ի (2-րդ քաղցկեղային օջախի զարգացումը մեկ տարվա ընթացքում)‚ մետաքրոն ԲԲՔ-ի (2-րդ քաղցկեղային օջախի զարգացումը մեկ տարի անց) և ԱՄՃ-կախյալ քաղցկեղի այլ տեսակների վերաճելու մեծ ռիսկով ևն [5‚ 10]։ Վերջին տարիներին արձանագրվում է թե´ ԲԲՔ-ով և թե´ տափակ բջջային քաղցկեղով (ՏԲՔ) հիվանդացության աճ։ Ընդ որում վերջինս նկատելիորեն գերազանցում է ԲԲՔ-ով հիվանդացության աճը (2000-2010 թթ. ԲԲՔ-ով հիվանդացությունն աճել է 145%-ով‚ իսկ ՏԲՔ-ով հիվանդացությունը` 263%-ով)։ Ընդհանուր առմամբ սա պայմանավորված է կյանքի տևողության ավելացումով‚ ԱՄՃ-ների երկարատև կումուլյատիվ ազդեցությամբ ևն։ Չնայած այն հանգամանքին‚ որ հնարավոր չէ հստակ արձանագրել այս ախտաբանություններով հիվանդացությունը (ԲԲՔ-ն և ՏԲՔ-ն բազմաթիվ երկրներում կամ չեն հաշվառում ազգային կամ տարածաշրջանային կանցեր-ռեգիստրնե-րում‚ կամ հաշվառում են ընդհանուր` «մաշկի ոչ մելանոմային քաղցկեղ» խմբում)‚ այնուամենայնիվ ԲԲՔ-ով հիվանդացությունը շարունակում է մնալ ավելի բարձր [5]։ ԲԲՔ-ն և ՏԲՔ-ն հաճախ հանդիպում են բարձր տարիքային խմբում‚ սակայն ՏԲՔ-ն` ավելի պատկառելի տարիքում։ ԲԲՔ-ի զարգացման հավանականությունը կյանքի ընթացքում շուրջ 30% է։ ԲԲՔ-ն մաշկի ամենատարածված քաղցկեղն է` -եվրոպեոիդ ռասայի անձանց շրջանում (I-II լուսատեսակի մաշկ, 19 անգամ ավելի հաճախ‚ քան սևամորթների շրջանում)‚ -տղամարդկանց‚ քան կանանց շրջանում (տղամարդ-կին փոխհարաբերությունը` 2։1)‚ -արևայրված մաշկով անձանց շրջանում Базальноклеточная карцинома (БКК) является наиболее распространенным раком кожи, заболеваемость которого увеличивается. Поверхностный и узловой подтипы являются наиболее частыми гистопатологическими подтипами БКК.…”
unclassified
See 1 more Smart Citation

“…[5]։ Ախտորոշումը ԲԲՔ-ի ախտորոշման նպատակով ներկայումս կիրառում են այնպիսի ոչ ներխուժական մեթոդներ‚ ինչպիսիք են դերմատոսկոպիան‚ բարձր հաճախականության անդրձայնային հետազոտությունը‚ օպտի-կական կոհերենտ շերտագրությունը և կոնֆոկալ մանրադիտումը‚ որոնցից դերմատոսկոպիան մաշկաբանական պրակտիկայում ամենաազդեցիկն է։ Ուսումնասիրված են դերմատոսկոպիական բազմաթիվ հիմնական և լրացուցիչ հատկանիշներ‚ որոնց նշանակալիությունը տարեցտարի վերանայվում և հստակեցվում է։ Բազալբջջային քաղցկեղի տարբեր կլինիկական ձևերի դերմատոսկոպիական վերլուծական նկարագրությունը Ոչ գունակային բազալբջջային քաղցկեղի դերմատոսկոպիական հատկանիշները[9,15]։ 1-ին նկարում (1ա-ից մինչև 1զ) ներկայացված են ոչ գունակային ԲԲՔ-ի դերմատոսկոպիական հիմնական հատկանիշները. -անոթային կառույցները` o անկանոն անոթային պատտերնը`  ծառանման անոթները (1ա նկար‚ խոշոր տրամագծով, վառ կարմիր ցողունային‚ պրոմինենտ, ցրված‚ տարածուն‚ ճյուղավորվող անոթներ, որոնք վերածվում են մանր մազանոթների),  մակերեսային նուրբ տելեանգիէկտազիաները (1բ-1‚ 1բ-2‚ 1բ-2 նկարներում նշված են սև սլաքներով‚ փոքր տրամագծով, գրեթե չճյուղավորված‚ կարճ և նուրբ գծային անոթներ),  ծառանման միկրոանոթները‚ -ոչ անոթային-ոչ գունակային պատտերները` o բազմաթիվ փոքր էրոզիաները (1գ-1‚ 1գ-2 նկարներում նշված են սև սլաքներով‚ շագանակակարմրավունից մինչև դարչնագույն-դեղին կեղևներ), o խոցավորումը (նկարներ 1դ-1‚ 1դ-2‚ 1դ-1 նկարում նշված են սև սլաքով‚ սև կամ կարմրասևավուն մեկ կամ մի քանի ընդարձակ կառուցվածքազուրկ տարածքներ), o փայլուն, սպիտակակարմրավուն կառուցվածքազուրկ տարածքները (նկարներ 1ե-1‚ 1ե-2‚ 1ե-2 նկարում նշված են սպիտակ աստղով‚ կիսաթափանցիկից մինչև անթափանց‚ սպիտակից մինչև կարմիր գունակավորում), o սպիտակ կարճ զոլերը (նկարներ 1զ և 1ե-2‚ 1ե-2 նկարում նշված են սև սլաքներով‚ ուղղանկյուն կարճ և հաստ հատման գծեր, որոնք երևում են միայն բևեռացված դերմատոսկոպիայի միջոցով)։ Ներկայացված հատկանիշները (1ա-ից մինչև 1զ նկարներ) ԲԲՔզուգորդված հատկանիշներ են‚ որոնցից վերջին 3-ը (1դ-ից մինչև 1զ)` ԲԲՔ-և չարորակ մելանոմա-զուգորդված (հանդիպում են թե´ ԲԲՔ-ի, թե´ չարորակ մելանոմայի դեպքում և տարբերակման կարիք ունեն)։ Գունակային բազալբջջային քաղցկեղի դերմատոսկոպիական հատկանիշները [1, 6]։ 2-րդ նկարում (2ա-ից մինչև 2ե) ներկայացված են գունակային ԲԲՔ-ի դերմատոսկոպիական հիմնական հատկանիշները.…”
unclassified