Աշխատանքում ամփոփված են Հայաստանի խոշոր քաղաքներից մեկի՝ Վանաձորի հողերի ռադիոէկոլոգիական հետազոտությունների արդյունքները։ Գամմա սպեկտրաչափական և iMatic անգազ հաշվարկման համակարգերը (CANBERRA) կիրառվել են համապատասխանաբար բնական ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության (40K, 226Ra, 232Th) և գումարային α/β ակտիվության որոշման համար։ Ռադիոլոգիական ցուցանիշները և քաղցկեղածին ռիսկը հաշվարկվել են ՄԱԿ-ի ատոմային ճառագայթման ազդեցության գիտական կոմիտեի (UNSCEAR) մեթոդաբանության համաձայն։ Նշանակալի դրական կոռելյացիա է գրանցվել 232Th-ի և 40K ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվությունների միջև։ Գումարային α/β ակտիվության համեմատաբար բարձր արժեքները գրանցվել են քաղաքի հյուսիսային և արևմտյան հատվածներում։ Բնական ռադիոնուկլիդներից 226Ra-ի դեպքում միջին (17,08 Բք/կգ) և ֆոնային (16,88 Բք/կգ) ակտիվությունները չեն գերազանցում ՀՀ հողերի համար UNSCEAR-ի կողմից գնահատված արժեքը (46 Բք/կգ)։ 226Ra-ը ֆոնային ակտիվությունը գերազանցում է հիմնականում քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածներում: 232Th-ի միջին ակտիվությունը (29,66 Բք/կգ մոտ է UNSCEAR-ի միջին արժեքին (30 Բք/կգ), իսկ ֆոնային ակտիվությունը (37,03 Բք/կգ) փոքր ինչ գերազանցում է նշված ցուցանիշը։ Քաղաքի մեծ մասում 232Th-ը ֆոնային ակտիվությունը չի գերազանցում։ 40K-ի դեպքում ակտիվության միջին արժեքը (390,44 Բք/կգ) փոքր-ինչ բարձր է UNSCEAR-ի միջինից (360 Բք/կգ)։ Ֆոնային ակտիվությունը (469 Բք/կգ) նույնպես ավելի բարձր է սահմանված արժեքից, այդուհանդերձ բոլոր ռադիոնուկլիդների ակտիվությունները տատանման տիրույթի սահմաններում են։ 40K-ը նույնպես քաղաքի մեծ մասում չի գերազանցում ֆոնային արժեքը։ Բնական ռադիոնուկլիդներով պայմանավորված ռադիոլոգիական վտանգի միջին ցուցանիշները, մասնավորապես, ռադիումի համարժեք ակտիվութւոնը, կլանված արտաքին գամմա ճառագայթման դոզայի հզորությունը, տարեկան արդյունարար դոզայի համարժեքը, և քաղցկեղածին ռիսկը միջին գլոբալ արժեքները չեն գերազանցում։
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.